211652_close_icon
views-count1575 դիտում article-date 15:59 29-04-2016

Ռայմոն Եզեգելյանի կողմից 80 փաստաբանի հանձնվել են 1 տարվա անդամավճարները վճարելու մասին հավաստագրեր

Ապրիլի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, բարերար Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև համագործակցության շրջանակներում բարերարը ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից սահմանած կարգով որոշված Երևանի 80 փաստաբանի մեկ տարվա անդամավճարները վճարելու հավաստագրեր է հանձնել: «Փաստաբան Եզեգելյան» թոշակի 2016 թվականի շահառուներին որոշելու մասին» կարգի համաձայն շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տվել Երևան քաղաքի հետևյալ փաստաբաններին՝ 1) 60-69 տարեկան փաստաբաններին՝ ոչ ավել, քան Շահառուների քանակի երեսուն տոկոսը (այս խմբում նախապատվությունը տրվում է առավել տարիքով փաստաբաններին). 2) 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամ փաստաբաններին՝ ոչ ավել, քան Շահառուների քանակի քսան տոկոսը (այս խմբում նախապատվությունը տրվում է առավել վաղ հաշմանդամության կարգ ստացած փաստաբաններին). 3) Երկու կամ ավելի անչափահաս երեխաներ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան քսան տոկոսը (այս խմբում նախապատվությունը տրվում է առավել շատ երեխա ունեցող, իսկ երեխաների հավասար քանակի դեպքում՝ առավել փոքր տարիքի երեխա ունեցող փաստաբաններին). 4) Մեկ ընտանիքի անդամ հանդիսացող փաստաբաններին՝ ոչ ավել, քան քսան տոկոսը (մեկ ընտանիքի անդամ հանդիսացող փաստաբան է համարվում այն փաստաբանը, ում՝ ամուսինը (կինը), հայրը, մայրը, քույրը, եղբայրը, որդին կամ դուստրը նույնպես հանդիսանում է փաստաբան և տվել է իր համաձայնությունը ընտանիքի մյուս անդամին Շահառու գրանցելու համար (ընտանիքի անդամներից կարող է գրանցվել միայն մեկը). այս խմբում նախապատվությունը տրվում է ընտանիքի առավել մեծ տարիքով անդամներին). 5) Ֆրանկոֆոն փաստաբաններին՝ ոչ ավել, քան տաս տոկոսը (այս խմբում նախապատվությունը տրվում է առավել երկար փաստաբանական ստաժ ունեցող փաստաբաններին)։ Հիշեցնենք, որ 2015 թվականին Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև համագործակցության շրջանակներում՝ մեկ տարվա անդամավճարների կանխավճարների հավաստագրեր էին շնորհվել Հայաստանի Հանրապետության մարզերի 80 փաստաբանի։

Նմանատիպ նյութեր