Մարզերի 80 փաստաբաններ ստացել են Ռայմոն Եչեգելյանի թոշակի հավաստագրերը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ հուլիսի 10-ին, տեղի է ունեցել ՙՓաստաբան Եզեգելյանի 2015 թ. թոշակ՚ հավաստագրերի հանձնման արարողությունը: Փաստաբանների պալատը դեռևս ապրիլին հայտնել էր, որ նվիրատվության հուշագիր է կնքվել ՀՀ փաստաբանների պալատի և Ֆրանսիայի քաղաքացի ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռայմոն Եզեգելյանի միջև:
Ըստ կնքված հուշագրի փաստաբան բարերար Ռայմոն Եզեգելյանը նվիրաբերելու է 80 (ութսուն) փաստաբանների համար մեկ
տարվա անդամավճարների հանրագումարը։