211652_close_icon
views-count2963 դիտում article-date 13:26 29-04-2016

Երևանյան անմոռանալի օրեր` ստեփանակերտցի երեխաների համար. լուսանկարներ

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագրի շրջանակում Նորք-Մարաշ վարչական շրջանում էին հյուրընկալվել զոհված ազատամարտիկների ընտանիքների ստեփանակերտցի 11 երեխաներ: Կազմակերպիչները հոգ էին տարել, որպեսզի արցախցի պատանիների ու աղջիկների երևանյան քառօրյա հանգիստը հնարավորին հագեցած լինի: Նախաձեռնել էին այցելություններ մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ՝ Հովհ. Թումանյանի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Թումոյի այգի և այլ վայրեր: Ծրագրից դուրս խնամատար ընտանիքներն իրենք են կազմակերպել երեխաների առօրյան`շեշտը դնելով մայրաքաղաքի զբոսաշրջային և ժամանցային վայրերին: Հիշեցնենք, որ մինչ զբոսաշրջային ծրագիրը, երեխաները մկրտվել էին Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում: Արցախ վերադառնալուց առաջ նրանք խոստովանել են, որ երևանյան այցելությունն ու երևանցիներից ստացած ջերմությունը, իրոք, անմոռանալի կդառնան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր