4420 դիտում
10:03 29-04-2016
Օլիգարխների տղաներն ու Հուլիոս Կեսարի օրինակը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ժամանակին Հուլիոս Կեսարը ճակատամարտերում հաղթելու համար մի հետաքրքիր քայլի էր դիմում։ Իր զինվորներին կարգադրում էր, որ նրանք իրենց վահանները, պաշտպանիչ զրահները, սրերը զարդարեն թանկարժեք քարերով, ոսկեզօծեն։ Շատ հաճախ զինվորների ունեցվածքը հենց իրենց զենքերն էին, քանի որ աշխատավարձերը դրանց վրա էին ծախսում։ Արդյունքում ճակատամարտերի ժամանակ հռոմեացի զինվորները կրկնակի, եռակի մոլեռանդությամբ էին կռվում, մինչև վերջ, քանի որ բացի հայրենիքից, իրենց ունեցվածքի համար էլ էին պայքարում, որ թշնամուն չանցնի։ Կեսարը այդպես բազմաթիվ անհուսալի ճակատամարտեր է հաղթել։
Առակս ինչ կցուցանե. մեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների զավակներին պետք է ուղարկել միայն սահման՝ իրենց ջիպերով, ունեցվածքով, որ նրանց պապաները իրենց զավակների անվտանգությունն ու նրանց ունեցվածքը պահպանելու համար լիքը ծախս անեին, հնարավոր բոլոր զենքերով, կառույցներով ամրապնդեին սահմանը, գիշերային տեսանելիության սարքերով, տեսախցիներով, ինֆրակարմիր ու ջերմային տեսախցիկներով, մի խոսքով, այնպիսի սահման սարքեին, որ մենք հակառակորդից ավելի շատ իմանայինք, որ նրանք մոտենում են մեր դիրքերին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8787 դիտում
23:02 10-08-2018
Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը․ Փաշինյան
2743 դիտում
10:37 19-06-2020
Էլ ի՞նչ չգիտենք «Կեսարի օրենքի» մասին․ «Հայաստանի Հանրապետություն»
6809 դիտում
21:46 17-09-2016
Պլուտարքոսը պնդում էր, որ Ալեքսանդրիայի գրադարանը հրկիզել է Հուլիոս Կեսարը
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»