211652_close_icon
views-count6764 դիտում article-date 21:46 17-09-2016

Պլուտարքոսը պնդում էր, որ Ալեքսանդրիայի գրադարանը հրկիզել է Հուլիոս Կեսարը

Ալեքսանդրիա քաղաքը հիմնելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին նրա կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, ով հիմնադրեց Ալեքսանդրիայի գրադարանը։ Նա հիմնադրեց գրադարանը՝ դարձնելով այն նաև հնագիտական հարստության և ակադեմիայի պես մի բան։ Նա Հունաստանից այստեղ հրավիրեց նշանավոր գիտնականների, փիլիսոփանների, մաթեմատիկոսների, աստղագետների, բնագետների և ստեղծեց բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան զբաղվել գիտությամբ։ Պտղոմեոսը իր վրա վերցրեց մի պարտականություն, որով նա պետք է կառուցեր գրադարան՝ բառի բուն իմաստով։ Նա հավաքեց և ձեռք բերեց ձեռագրեր, պապիրուսներ, փորագրություններից հանված պատճեններ, և այն ամենը, ինչը կարող էր գիտական արժեք ներկայացնել։ Շատ քիչ ժամանակ անց գրադարանը լցվեց բազմաթիվ ձեռագրերով, մագաղաթներով, պապիրուսներով։ Գրադարանը ավելի հարստացնելու համար Պտղոմեոսը հազարավոր պապիրուսներ ձեռք բերեց Հնդկաստանից, Եվրոպայից և աֆրիկյան շատ երկրներից։ Ի վերջո նա սահմանում է մի կարգ, ըստ որի Ալեքսանդրիայի նավամատույցին մոտեցող ամեն մի նավ պարտավոր է մատուցել մի արժեքավոր գիրք՝ որպես հարկ։ Եվ ոչ մի միջակ գործ չէր ընդունվում։ Երեք հայրուր տարի անց գրադարանը շատ արագ հարստացել էր, նրա համբավը տարածվել աշխարհով մեկ։ Եվրոպայի և Ասիայի հեռավոր ծայրերում անգամ գիտեին Ալեքսանդրիայի գրադարանի մասին։ Գրադարանն այնքան էր հարստացել որ նրա պարունակությունը հաշվելն անհնար էր դառում։ Մ.թ.ա. 50-40-ական թվականներին Ալեքսանդրիայի գրադարանն ունեցել է շուրջ 800 000 անուն գիրք, մագաղաթ, պապիրուս, ձեռագիր։ Սակայն գրադարանին վիճակված չէր երկար գոյատևել։ Մ.թ.ա. 48 թ-ին Հուլիոս Կեսարի կողմից շրջափակվում է Ալեքսանդրիա քաղաքը, Անտոնիոս-Կլեոպատրա զույգը դիմադրում էր և փորձում զավթել Կեսարի նավերը ու այդ կերպ զրկել նրան ծովի հետ ունեցող կապից։ Այս հասկանալով՝ հենց իր՝ Կեսարի հրամանով հրկիզվում են նավերը։ Բայց ով կարող էր կանխատեսել, որ այդ պահին ուժեղ քամի կբարձրանար, և նավերի հրդեհը, անցնելով ցամաք, կհասնի բուն քաղաքին, և մի ակնթարթում գրադարանը կհայտնվի բոցերի մեջ. գրադարանը այրվում է միչև վերջին մագաղաթը։ Սակայն ըստ Պլուտարքոսի՝ հենց ինքը՝ Կեսարն է հրկիզել գրադարանը։ Գիտական աշխարհը որոշ չափով կարող էր հանդուրժել Կլեոպատրայի նկատմամբ Պլուտարքոսի վատ տրամադրվածությունը, սակայն ոչ մի կերպ չէր կարող ներել նրան այն բանի համար, որ նա Հուլիոս Կեսարին է մեղադրում Ալեքսանդրիայի գրադարանի հրկիզման մեջ։ Կեսարը խելացի մարդ էր, արիստոկրատ ընտանքիքից, փայլուն կրթություն ստացած, իր ինտելեկտով ժամանակաշրջանի բացառիկ դեմքերից մեկը. նա ոչ մի կերպ չէր կարող գնալ այդպիսի բարբարոս քայլի՝ հրկիզել գրադարանը, այն էլ այդպիսի գրադարան։ Բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր Կեսարը շրջափակել քաղաքը։ Շատերը կմտածեն, որ դա պետական անհրաժեշտությունն էր։ Բնա՛վ... Իրականում Կլեոպատրան էր ձգել, բերել հեռավոր Հռոմից մինչև այս ծովախորշը։ Իզուր չեն ասել՝ «ամեն մի մութ գործում կի՛ն փնտրիր...» Ներկայումս Ալեքսանդրիայի գրադարանի հստակ տեղը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն այնքան էլ հեռու չի եղել նավահանգստից։

Նմանատիպ նյութեր