2746 դիտում
10:37 19-06-2020
Էլ ի՞նչ չգիտենք «Կեսարի օրենքի» մասին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը նախապատրաստվում է 2020 թ. նոյեմբերի նախագահական ընտրություններին, երկար ժամանակ հետաձգում էր սիրիական գործի քննարկումը՝ այդ հաղթաթուղթը խաղարկելով ամենավերջին պահին, Թրամփի ենթադրյալ վերընտրության նախաշեմին, ում վարկանիշը, համաձայն ԱՄՆ-ում կատարված հասարակական կարծիքի հարցումների, զիջում է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենի վարկանիշին, որովհետև Թրամփի կուսակցությունը չեզոք է վերաբերվում անվտանգության ոլորտում Իրանի իշխանությունների գործողություններին, ինչը հայտնի է ամերիկյան ընտրողին:
«Կեսարի օրենքի» իրականացման մեջ ամենակարևոր կետը Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել վերջին մի քանի օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ դիվանագիտական վերջին շփումը կայացել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի ու Սիրիայի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի միջև: Վերջինս խոստացել է, որ ԱՄՆ-ը հաշվի կառնի ռուսական հետաքրքրությունները Սիրիայում՝ պայմանով, որ երկու երկրները համատեղ աշխատեն Իրանին Սիրիայից դուրս մղելու ուղղությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4420 դիտում
10:03 29-04-2016
Օլիգարխների տղաներն ու Հուլիոս Կեսարի օրինակը. «Չորրորդ իշխանություն»
3185 դիտում
11:42 28-08-2015
Այն, ինչ չգիտենք փղերի մասին. ֆոտոշարք
Այս բաժնից
1651 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»