2810 դիտում
21:52 28-04-2016
Պենելոպան հետաքրքրվեց դերասանական արվեստով այն ժամանակ, երբ դիտեց Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատագերգությունը
Պենելոպա Քրուզ Սանչեսը ծնվել է իսպանական խիտ բնակեցված վայրում՝ Ալկոբենդասում։ Հայրը՝ Էդուարդո Քրուզը, մանրածախ առևտրական և ավտոմեխանիկ էր։
Բացի Պենելոպայից ընտանիքում մեծանում էին նաև կրտսեր քույրը՝ Մոնիկա Քրուզը և կրտսեր եղբայրը՝ Էդուարդո Քրուզը, ով երաժիշտ և երգիչ էր։
Ամբողջ իր մանկությունն աղջիկն անցկացրել է Ալկոբենդասում։ Երիտասարդ տարիներին Քրուզը դերասանուհի դառնալու ծրագրեր չուներ, նրա հիմնական նախասիրությունը պարերն էին։
Նա ուսումնասիրել է դասական բալետ և ինը տարի հաճախել է Իսպանիայի ազգային կոնսերվատորիա դասերի։ Ավարտելով կոնսերվատորիան՝ Քրուզը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ չորս տարի սովորել է պարեր Նյու-Յորքի Քիրստինա Ռոտիի դպրոցում։
Դեռահաս տարիքում Պենելոպան հետաքրքրվեց դերասանական արվեստով՝ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատագերգությունը դիտելուց հետո։
Ապագա դերասանուհին սկսեց գործակալներ փնտրել, բայց նրան բազմիցս մերժեցին, քանի որ նրան համարում էին շատ երիտասարդ։
1989 թվականին բախտը ժպտաց Քրուզին, տասնհինգ տարեկան հասակում նա ընդունվեց տաղանդների որոնման գործակալություն, որն էլ սկիզբ դարձավ դերասանուհու փառավոր ապագայի համար։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2539 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել