12566 դիտում
18:28 29-06-2015
Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է. նա մոտեցավ ցուցարարներից մեկին եւ հետաքրքրվեց, թե ինչ կարող է անել նրա համար
Երեւանի Բաղրամյան պողոտայից մեկնարկել է Երեւանի կոնտրոնով նախատեսված իրազեկման երթը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները:
Բաղրամյան պողոտայում են Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Ավետիսյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Վալերի Օսիպյանը նշեց, որ իրենք ցուցարարներին հեռացնելու համար ոչ մի միջոցի դեռեւս չեն պատրաստվում դիմել, այլ համոզմունք հայտնեց, որ ցուցարարները իրենք իրենցով կհեռանան:
Ցուցարարները Վ. Օսիպյանից հետաքրքրվեցին` կարող են աղբամանները հանձնել եւ պարկերով բարիկադներ կառուցել, ինչին ի պատասխան Օսիպյանը ասաց, որ աղբամանները պարտավոր են հանձնել, սակայն իրենք չեն կարող թույլ տալ, որ այլ առարկաներով բարիկադ կառուցեն: Իսկ եթե ցանկանային տարածքը մաքրել` աղբամաններին չէին նայի:
Այնուհետեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոտեցավ տարեց ցուցարարներից մեկին եւ ասաց, որ երեկ տեսել է, որ ցուցարարը սթափվել է եւ հետաքրքրվեց, թե ինչ կարող է անել նրա համար: Այնուհետեւ նրանք առանձնազրույց ունեցան:
Մինչեւ այդ այդ քաղաքացին ասել էր, որ իրեն վտանգ է սպառնում եւ ցուցարարները թույլ չեն տալիս, որ նա հեռանա` մեղադրելով դավաճանության մեջ: Նրանց առանձնազրույցը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1021 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1369 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1183 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան