211652_close_icon
views-count3034 դիտում article-date 16:12 27-04-2016

Դատարանի դահլիճում Արմինեն ու Լիաննան ծեծել են իրար

Արմինե Եղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստերի դահլիճում վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրել Լ. Զ-ի նկատմամբ, ծեծի է ենթարկել` պատճառելով ֆիզիկական ցավ: Լ. Զ-ին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնություն է գործադրել Ա. Եղյանի նկատմամբ` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Այսինքն, նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր