211652_close_icon
views-count16037 դիտում article-date 18:41 03-03-2016

Անուշն ու Լիաննան Հանրապետության հրապարակում պայուսակով, ոտքերով ու ձեռքերով ծեծել են իրար

Անուշ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով, պայուսակով, բջջային հեռախոսով հարվածել է ծանոթ Լուիզա Օհանյանի դեմքին, հրելով գցել է գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին` Լուիզա Օհանյանին պատճառելով վերին վերջույթների քերծվածք` արյունազեղումների ձևով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Լուիզա Օհանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իր ծանոթ Անուշ Աղաբաբյանին, քաշքշել մազերից, ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր