211652_close_icon
views-count714 դիտում article-date 16:10 27-04-2016

Գրպանահատին հայտնաբերեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 5 շենքի դիմացից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, ով խոստովանել է, որ թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 14.000 դրամ: Պարզվել է, որ տուժողը 1966 թ. ծնված Հասմիկ Գ.-ն է, ով ներկայացել է բաժին և տվել հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր