Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
Այսօր` ապրիլի 27-ին Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: