slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վրաստանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
211652_close_icon

Վրաստանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

views-count8265 դիտում article-date 20:44 26-04-2016
Ապրիլի 20-24-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի և վիրահայ հասարակական կազմակերպություններ հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ապրիլի 20-ին «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում կայացել է դասական երաժշտության համերգ՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի հայազգի ուսանողների մասնակցությամբ: Ապրիլի 21-ին «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում մեկնարկել է նկարչուհիներ Արևիկ Մկրտչյանի, Մանան Մուրադյանի և Գոհար Հարությունյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը՝ շուրջ 3 տասնյակ գեղանկարների ցուցադրությամբ: Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության պատարագներ, որոնց մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված հատուկ արարողություն:

Նմանատիպ նյութեր