211652_close_icon

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին

views-count13558 դիտում article-date 15:49 26-04-2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ հրամանագիր է ստորագրել, որում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ. Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»։

Նմանատիպ նյութեր