211652_close_icon
views-count2352 դիտում article-date 14:20 26-04-2016

Վառնայում անցկացվեց ավանդական Ջահերով երթը. լուսանկարներ, տեսանյութ

Ապրիլի 23-ին Բուլղարիայի Հայերի Միության (ԲՀՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ այլևս ավանդական դարձած Ջահերով երթ: Երեկոյան ժամը 20:00-ին հարյուրավոր հայորդիներ և բուլղար բարեկամներ Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու բակից վառված ջահերով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հուշարձանը: Երթի մասնակիցները, որոնց առաջնորդում էին Վառնայի հոգևոր հովիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը և ԲՀՄ գլխավոր քարտուղար Ներսես Կետիկյանը, քայլեցին Վառնայի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով և հասան հուշարձանի մոտ, որը գտնվում է Վառնայի քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ: Ներկաներին իր հովվական խոսքն ուղղեց տեր Բարթուղիմեոսը, ով մասնավորապես նշեց, որ այլևս հայությունը այս օրը չի սգում իր զոհերի համար: «Մենք այսօր եկել ենք այստեղ, որպեսզի խնդրենք մեր Սուրբ Նահատակների բարեխոսությունը Աստծու առաջ, որպեսզի Տերը խաղաղություն հաստատի մեր հայրենյաց սահմաններին: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր բողոքն արտահայտենք օտար երկրների իշխանություններին, որպեսզի վերջ տան կեղծավորությանը և ստիպեն Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել նոր ցեղասպանության փորձերը Արցախի հայության նկատմամբ:», իր խոսքում նշել է տեր հայրը: Այնուհետև ԲՀՄ անունից ելույթ ունեցավ Ներսես Կետիկյանը, ով նշեց, որ այդօրվա երթը նվիրվում է նաև Արցախում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին:«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի դիմենք Բուլղարիայի և բոլոր Եվրոպական երկրների իշխանություններին: Վերջ տվեք կեղծավորությանը, հստակ մատնացույց արեք ագրեսորին, որպեսզի թուրքական քոչվոր ցեղերի արշավանքը չհասնի ձեզ: Հակառակ դեպքում, Արցախի հայության հանդեպ ցեղասպանություն իրագործելու թուրքական փորձերը կհասնեն եվրոպական ժողովուրդներին»,-իր խոսքում նշել է նա: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Վառնայի բոլոր հայկական կազմակերպությունների, ինչպես նաև ВМРО բուլղար քաղաքական կուսակցության ներկայացուցիչները: Միջոցառման ավարտից հետո Վառնայի ՀՄԸՄ-ի երիտասարդները վերադարձան եկեղեցու բակ, ուր ողջ գիշեր պատվո պահակություն իրականացրեցին Հայոց ցեղասպանության հուշաքարի առջև: «ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» Հայկական Տեղեկատվական [url=http://gantegh.agbubulgaria.org/archives/22564]Կայք [/url](ԲՈՒԼՂԱՐԻԱ)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր