211652_close_icon
views-count2696 դիտում article-date 19:18 23-04-2022

Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը. ուղիղ

Երեւանի Հանրապետության հրապարակից այսօր`ապրիլի 23-ին, մեկնարկում է ավանդական Ջահերով երթը:

Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթն այս տարի կրում է «Տեր ենք Արցախին» կարգախոսը: Երթին մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ազատության հրապարակից էլ ջահերով երթին կմիանա արդեն մեկ շաբաթ նստացույց հայտարարած «Զարթնիր լաո» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ:

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել է, որ այսօր պետք է  ամբողջ աշխարհին ցույց տալ և ապացուցել` մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով կմեկնարկի անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ:

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից եւ կընթանա  Ամիրյան փողոցով, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաներով, այնուհետեւ Կիեւյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երևանում անցկացվող ջահերով երթին զուգահեռ՝ նման երթ կլինի նաև Ստեփանակերտում: Երթին կմասնակցեն նաեւ Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Նշենք, որ  թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում ջահերի երթ անցկացվել է ամեն տարի, սակայն այս տարի Արցախի հարցում ստեղծված ճգնաժամի և ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հետ կանգնելու ֆոնին այս երթերը առավել խորհրդանշական բնույթ են կրում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր