Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/04/23/Tsitsernakaberd/2981242]Tert.am[/url]-ը գրում է. Արդեն 20-րդ տարին՝ ապրիլի 23-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀԵՄ-ի ևկազմակերպմամբ քաղաքացիները ջահերով երթ են իրականացնում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ավանդական երթն մեկնարկում է Թուրքիայի պետական դրոշը այրելով: Դրոշի կրակից էլ վառվում է առաջին ջահը:
Երթը մեկնարկում է «Ազատության» հրապարակից, երիտասարդներն անցնում Բաղրամյան պողոտայով, Օրբելի և Կիևյան փողոցներով՝ հասնելով Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ ծաղիկներ դնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում նահատակված անմեղ զոհերի հիշատակին:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/23/Tsitsernakaberd/2981242]այստեղ[/url]