Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացավ Norway Chess 2016 սուպերմրցաշարի 6-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական պարտիան ավարտեց ոչ ոքի` այս անգամ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
[b]Տուրի մյուս պարտիաները.
[/b]
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0:1
Պավել էլյանով (Ուկրաինա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0
Լի Չաո (Չինաստան) - Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային իրավիճակը 6-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 4, Վաշյե-Լագրավ, Թոփալով, Հարիկրիշնա, Կրամնիկ՝ 3.5-ական, Արոնյան, Էլյանով՝ 3-ական, Լի, Գիրի՝ 2.5-ական, Գրանդելիուս՝ 1:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ ապրիլի 27-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: