211652_close_icon
views-count3402 դիտում article-date 18:55 25-04-2016

Ջակարտայի «Քաղաքակրթությունների համագործակցության և երկխոսության կենտրոնում» Հայաստանին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Ապրիլի 22-ին Ինդոնեզիայի «Քաղաքակրթությունների համագործակցության և երկխոսության կենտրոնում» տեղի ունեցավ Հայաստանին նվիրված միջոցառում՝ «Հայաստանը և հայերը. պատմություն, մշակույթ և ավանդույթներ» խորագրի ներքո: Միջոցառմանը մասնակցում էին Ինդոնեզիայի քաղաքական, հասարակական, կրոնական, գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ: Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի նախագահ, Ինդոնեզիայի Ուլամայի խորհրդի խորհրդատվական մարմնի նախկին նախագահ, Ինդոնեզիայի մեծությամբ երկրորդ կրոնական կազմակերպության 2005-2015թթ. նախագահ Դին Սյամսուդդդինը: Նշելով քաղաքակրթությունների խաղաղ համակեցության և երկխոսության, հանդուրժողականության և ժողովուրդների միջև բարեկամության կարևորությունը, նա շեշտեց, որ այս միջոցառումը լավ հնարավորություն է ընձեռում Ինդոնեզիայում բարեկամ Հայաստանի վերաբերյալ իրազեկության բարձրացման և հայ-ինդոնեզական հարաբերությունների առավել խորացման համար: Միջոցառման բանախոս Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն անդրադարձավ Հայաստանի պատմությանը, մշակույթին, աշխարհասփյուռ հայությանը, այդ թվում նաև Հարավարևելյան Ասիայում և, մասնավորապես, Ինդոնեզիայում, ինչպես նաև տրամադրեց տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարական, տնտեսական կյանքին վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Միջոցառման ավարտին դեսպան Աղաջանյանը պատասխանեց ունկնդիրների հետաքրքրող հարցերին, որին հաջորդեց ճեպազրույց լրագրողների հետ:

Նմանատիպ նյութեր