2468 դիտում
17:23 25-04-2016
Քառօրյա պատերազմի ընթացքում ականատես եղանք ցեղասպանության փորձի. Արծրուն Հովհաննիսյան
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում միակ ուժը, որը կարողացավ կոտրել Ադրբեջանի ցեղասպան ձեռքը, հայոց բանակն էր: Բանակն իր խնդիրը փայլուն կատարեց: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ապրիլյան քառօրյա պատերազմի վերլուծությունների մասին շատ եք լսել: Դեռ գիտական առումով վերլուծելու ժամանակ կա: Այն իր բնույթով կայծակնային պատերազմ էր` հստակ և մեծ խնդիրներով: Այս պահին շատ բաներ են ճշտված, հակառակորդը մեծ խնդիրներ էր իր առջև դրել` մասնավորապես կատարել շեղող հարվածներ, որոնց պետք է հետևեր հիմնական հարվածը կենտրոնից: Մեր զորքերի պայքարն անզիջում էր. նրանք թույլ չտվեցին լուրջ առաջխաղացում, դա խառնեց հակառակորդի խաղաքարտերը, կենտրոնի պլանները բացահայտվեցին և անգամ տեղի չունեցան»,- [url=http://armenpress.am/arm/news/844998/qarorya-paterazmi-yntacqum-akanates-exanq-cexaspanutyan.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով` պատերազմը պետք է դետալային ուսումնասիրության ենթարկվի: «Այս պատերազմը հետպատերազմյա և մինչպատերազմյա զարգացումների համար մեծ գիծ քաշեց: Այն, ինչ տեղի ունեցավ պատերազմից առաջ և հետո, ուսումնասիրության կարիք ունի: Մենք պատմական կարևորագույն իրադարձությունների, հայերի բնաջնջման, ցեղասպանության փորձի ականատես եղանք»,- նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` ամեն մի զինվոր դիրքում մինչև վերջին շունչը կռվել է, չի նահանջել:
«Շատ տեղերում մեր զինվորները հանգիստ կարող էին նահանջել, իրենց ոչ ոք չէր մեղադրի, բայց հայի տեսակի մեջ չկա նահանջել երևույթը»,- նշեց նա` հավելելով, որ ամեն դիրքում նահանջելու դեպքում վտանգվում է հարևան դիրքը, իսկ հայ զինվորներն իրենց ընկերներին հարվածի տակ դնել չեն ցանկացել:
Դիտարկմանը` արդյո՞ք եղել են խնդիրներ` կապված հետախուզության հետ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման բան չի եղել: «Հետախուզությունը կարող է մոտավոր գործողությունների ժամկետ կամ տրամաբանություն իմանալ, բայց այն չի կարող կանխատեսել ամբողջ գործըթնացը: Հետախուզությունն իմացել է, թե ինչ է կատարվում: Եթե չիմանար, զորքերն ու զորամասերը պահպանությունից պաշտպանության չէին անցնի»,- շեշտեց նա:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացրել է ավելի քան 180 դիվերսիոն ներթափանցման փորձ և դիվերսիա: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը գրեթե ամեն օր նոր ուժեր է բերել առաջանագիծ: Օր է եղել, որ 10 դիվերսիա է եղել: Ամեն օր սպասել ենք հարձակման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով` պատերազմն ունի իր կանոնները: «Մինչև առաջնագծում չլինեք, չեք կարող նորմալ գնահատական տալ»,- շեշտեց նա:
Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ` հակառակորդին պետք չէ թերագնահատել, նա աշխատում է իր սխալների վրա: Այս դեպքում անհրաժեշտ է մեկ կամ երկու քայլ առաջ լինել:
Նմանատիպ նյութեր
3920 դիտում
14:34 05-06-2019
Ոգևորիչ, ուրախալի և վերջապես արժանավոր կադրերի նշանակումների ականատես եղանք. Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն
13052 դիտում
20:00 09-03-2021
Հերթական անգամ ականատես եղանք բիբլիական Արարատի հմայքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
682 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
955 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1186 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ