22656 դիտում
13:10 25-04-2016
Ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի. վարորդն ու 13-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 24-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Միքայել Ալեքսանյանը իր վարած Mercedes մակնիշի 07 ՍT 661 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ, իսկ վարորդ Մ. Ալեքսանյանը թիկունքի և դեմքի շրջանում ստացած առաջին կարգի այրվածքներով և ուղևոր՝ 13-ամյա Սեպուհ Ալեքսանյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում հատկապես կարևորագույն գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երկրապահ Կամավորականների Միության անդամ է:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+