4873 դիտում
22:20 24-04-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահի հայտարարության կապակցությամբ
Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների` հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության:
Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարանքը:
Նմանատիպ նյութեր
3131 դիտում
20:28 10-04-2017
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ
Այս բաժնից
991 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1096 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1279 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ