3770 դիտում
19:19 08-08-2014
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ
Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում։
Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։
Այսպիսի մթնոլորտում են ձևավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետևանքներով հանդերձ: Միջագզային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել և իրականության դաշտ հետ բերել։ Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին, այլև շարունակելու ենք ակտիվ մասնակցությունն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում։
Նմանատիպ նյութեր
4660 դիտում
22:20 24-04-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահի հայտարարության կապակցությամբ
2924 դիտում
20:28 10-04-2017
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ
Այս բաժնից
649 դիտում
13:33 11-05-2024
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանը Էջմիածնի դպրոցում բասկետբոլ է խաղում
466 դիտում
13:08 11-05-2024
Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը
595 դիտում
12:46 11-05-2024
Բագրատ Սրբազանի շնորհիվ «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ