slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ռուսաստանի հայ համայնքի կողմից ավտոմեքենաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել Պաշտպանության բանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ռուսաստանի հայ համայնքի կողմից ավտոմեքենաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել Պաշտպանության բանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count19753 դիտում article-date 14:43 24-04-2016
Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է նվիրաբերվել 6 «ՈւԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաներ: Ավտոմեքենաներն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ ՊԲ-ի շտաբի պետ Կամո Վարդանյանին են հանձնել Օբնինսկի հայ համայնքի ներկայացուցիչ Նվեր Դանիելյանը և բարեգործական միջոցառման արցախյան ներկայացուցիչ Արայիկ Հակոբյանը: Նվիրատվության կազմակերպիչներին և Օբնինսկի հայ համայնքին անձամբ շնորհակալություն է հայտնել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների Արցախը ամուր թիկունք ունի և չի ընկրկելու: Արցախի ժողովրդի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում Օբնիսկի մեր հայրենակիցներին:»,- նշել է ԼՂՀ վարչապետը: Լրագրողների հետ ճեպազրույցում Արայիկ Հակոբյանը հայտնել է, որ ավտոմեքենաների նվիրատվության կազմակերպիչը Օբնիսկում բնակվող արցախցի Մհեր Գաբրիելյանն է, ով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին գտնվել է առաջնագծում և վերադառնալուց հետո տեղի հայ համայնքի ուժերով կազմակերպել է ավտոմեքենաների ավտոմեքենաների ձեռբքերման և նվիրատվության գործընթացը: Ա. Հակոբյանը նշել է, որ Օբնինսկի հայ համայնքի կողմից նմանատիպ աջակցություներն Արցախին շարունակական են լինելու: ԼՂՀ ՊԲ-ի շտաբի պետ Կամո Վարդանյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Օբնինսկի հայ համայնքին, նշել է, որ սփյուռքահայության աջակցությունը մեծապես ոգևորում է առաջնագծում կանգնած հայ զինվորներին, ովքեր հաջողությամբ շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: [url=http://artsakhpress.am/arm/]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր