Moօdy՛s-ը անփոփոխ է թողել Ռուսաստանի «աղբային» մակարդակի վարկանիշը
Moddy's միջազգային վարկանշային գործակալությունը նույն մակարդակում է թողել Ռուսաստանի վարկանիշը, այն է՝ Ba1` (աղբային մակարդակ) բացասական կանխատեսմամբ, հաղորդում է BBC-ն:
Գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 4-ից դիտարկվել է Ռուսաստանի վարկանիշի հետագա նվազման հավանականությունը, սակայն ավելի ուշ հրաժարվել է այդ քայլից:
Ըստ փորձագետների՝ ռուսական էկոնոմիկան կայունություն է ցուցաբերել այս տարվա սկզբից նավթի գների կտրուկ անկման պայմաններում: Իսկ բացասական կանխատեսումը բացատրում են նավթի ցածր գների պատճառով խնայողությունների հաշվին կատարվելիք ծախսերով և ուշացող բարեփոխումներով, որոնք անհրաժեշտ են տնտեսության աճն արագացնելու համար: