Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են
Դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 307 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 268-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 39 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 125 հեռախոսազանգ, որոնցից 123-ին լուծում է տրվել, իսկ 2-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարան