Հետաքրքիր փաստեր Ջեք Նիկոլսոնի մասին
Կինոյի պատմության ամենաշատ մրցանակներ ստացած դերասաններից մեկն է: Ընդհանուր թվով մոտ 65 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 50 մրցանակի:
Դերասաններից ամենաշատ Օսկարի ներկայացվածն է՝ 12 անգամ, Օսկարի պատմության մեջ միայն դերասաններ Ջեք Նիկոլսոնին ու Մայքլ Քեյնին է հաջողվել 5 տասնյամյակի ընթացքում ներկայացվել Օսկարի:
Նաև ամենաշատ Ոսկե Գլոբուս ստացած դերասանն է՝ 7 անգամ, նրանից շատ այս մրցանակը ստացել է միայն դերասանուհի Մերիլ Սթրիփը՝ 8 անգամ:
Ստացել է 3 Օսկար՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ավելի լավ չի լինում» ֆիլմերի համար՝ Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և «Քնքշության խոսքեր» ֆիլմի համար որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:
Հետաքրքիր մի փաստ. բոլոր այն ֆիլմերում, որոնց համար Ջեք Նիկոլսոնը Օսկար է ստացել, այդ ֆիլմի գլխավոր դերասանուհին նույնպես մրցանակ է ստացել:
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում ընդգրկվել է նրա 2 հերոս որպես բացասական կերպար.
Ջեք Տորենս, «Փայլատակում», 25-րդ տեղ
Ջոկեր, «Բեթմեն (ֆիլմ, 1989)», 45-րդ տեղ
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 2 ֆիլմ.
«Չինական թաղամաս» - 21- րդ տեղ
«Թռիչք կկվի բնի վրայով» - 33-րդ տեղ
Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 2 ֆիլմ.
«Մի քանի լավ տղաներ», լավագույն դատական դրամաներ, 5-րդ տեղ
«Չինական թաղամաս», լավագույն դետեկտիվ ֆիլմեր, 2-րդ տեղ: