Առաջին մարդկանցից մեկը, ում անվանեցին ռեփեր ռադիոհաղորդավար Ջեք Գիբսոնն էր
                        Ռեփի հիմնադիրներից եղել է DJ Kool Herc-ը: Ընդհանուր առմամբ, ռեփ կարդում էին DJ-ները, և նրանք դա անում էին ոչ թե գումար վաստակելու, այլ իրենց հաճույքի համար:
 Դրանք իրար հաջորդող հանգավորված երկտողեր էին և ուղղված էին հանդիսատեսին:Ռեփի տարածմանը շատ նպաստեց նաև սևամորթների սիրողական ռադիոն, որը մատուցում էր մոդայիկ և նոր ոճի երաժշտություն: Առաջին մարդկանցից մեկը, ում անվանեցին ռեփեր ռադիոհաղորդավար Ջեք Գիբսոնն էր։
  Ռեփը մեծ տարածում գտավ և արդեն ռեփ կարդում էին հենց փողոցում, որտեղ էլ կազմակերպվում էին Rap Battle-ներ, որի ընթացքում երկու ռեփերներ իրար հետ մենամարտում էին՝ միևնույն ժամանակ պահելով նաև երաժշտական ռիթմը և բառերի հանգավորվածությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

