Արտառոց միջադեպ Կրիշտիանու Ռոնալդուի հետ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Ռեալ»-«Վիլյառեալ» հանդիպման (3:0) ժամանակ արտառոց և զվարճալի միջադեպ է գրանցվել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Խաղային դրվագներից մեկում Ռոնալդուի մարզաշապիկը պատռվել է: Պորտուգալացին մոտեցել է դաշտի եզրին, որտեղ նրան նոր մարզաշապիկ են տվել, որը, սակայն, նրա թիմակից Սերխիո Ռամոսի անունով է եղել: Բնականաբար, շատ արագ «Ռեալի» աշխատակիցները ուղղել են սխալը և Ռոնալդուին արդեն «ճիշտ» մարզաշապիկն են տվել: