Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը հանդիպել է ՊՍԺ-ի նախագահի հետ
Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շահերը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի հետ խաղից (1:0) հանդիպել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայֆիի հետ:
Հանդիպումը մոտ մեկ ժամ է տևել և վերաբերվել Ռոնալդուի հնարավոր տեղափոխությանը ՊՍԺ:
Marca-ն նշում է, որ այդ հանդիպումից մի քանի ժամ առաջ Ալ-Խելայֆին ճաշել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի հետ խաղի ժամանակ Ռոնալդուն ֆրանսիական ակումբի նախագահ Լորան Բլանին ասել էր, որ ցանկանում է նրա հետ աշխատել: