24234 դիտում
14:42 21-04-2016
Արտակարգ դեպք Քաջարան քաղաքում. թիվ 1 դպրոցի մոտով հոսող Ողջի գետում հայտնաբերվել է կնոջ դի
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի թիվ 1 դպրոցի մոտով հոսող Ողջի գետում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Քաջարանի հրշեջ-փրկարարները՝ ոստիկանության Քաջարանի բաժնի ծառայողների հետ փորձում են դին դուրս բերել:
Փաստի առթիվ Քաջարանի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է գետում հայտնված մահացածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: