211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Օշականում. «Հին ջրաղաց» ռեստորանի մոտով հոսող Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղային. բժիշկներն արձանագրել են երեխայի մահը

views-count12820 դիտում article-date 21:30 27-04-2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի և Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ երեխան գետն է ընկել  ժամը 18:00-ի սահմաններում ու երեխայի ծնողները, հարազատները, քաղաքացիները, փրկարարները ոստիկաններն ու պարեկները բավականին երկար հատված որոնողական աշխատանքներ են կատարել։

Ցավոք, ժամը 20:15-ի սահմաններում երեխայի՝ գետն ընկնելուց բավական հեռավորության փրկարարները հայտնաբերել են երեխային, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ցավոք, չեն կարողացել փրկել երեխայի կյանքը. պարզվել է, որ նա ջրահեղձ է եղել ու բժիշկներն արձանագրել են մահը։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ Շամշյանի տեղեկություններով, երեխան Արագածոտնի մարզի բնակիչ 4-ամյա Ն. Հ.-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր