«Ռեալը» 7-րդ տարին անընդմեջ Իսպանիայի առաջնությունում հաղթահարեց 100 գոլի նշաձողը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և Պրիմերայում իր գոլերի քանակը հասցրեց 101-ի:
Արքայական ակումբը մրցաշրջանում 100 գոլի նշաձողը հաղթահարեց 7-րդ տարին անընդմեջ, ընդ որում, այդ սերիան սկսվեց այն մրցաշրջանի, երբ թիմ տեղափոխվեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Մինչև Ռոնալդուի տրանսֆերը «Ռեալը» իր պատմության մեջ ընդամենը մեկ անգամ է Պրիմերայում կարողացել խփել 100 և ավելի գոլ` 1989/90-ի մրցաշրջանում:
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 78 միավոր: 79-ական միավոր ունեն «Բարսելոնան» և Ատլետիկոն», որը 1:0 հաշվով արտագնա խաղում հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»: