«Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը երկու անգամ անընդմեջ հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աբու-Դաբիում Մադրիդի «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց բրազիլական «Գրեմիոյին»: Միակ գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Մադրիդյան ակումբը դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որն այդ տիտղոսը նվաճում է երկրորդ տարին անընդմեջ. նախորդ մրցաշրջանի եզրափակիչում նա հաղթել էր ճապոնական «Կասիմա Անտլերսին»:
Վերջին անգամ նման նվաճման հասել էր բրազիլական «Սան-Պաուլուն»՝ 1993 և 1994 թվականներին, սակայն այն ժամանակ անցկացվում էր Միջմայրցամաքային գավաթը:
«Ռեալը» երրորդ անգամ հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում և այդ ցուցանիշով հավասարվեց «Բարսելոնային»: