211652_close_icon
views-count1165 դիտում article-date 13:48 21-04-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները ատրճանակ և 116 փամփուշտ հայտնաբերեցին

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Դավիթ Անհաղթի հուշարձանի հետևի կամրջի տակ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փաթեթ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 116 փամփուշտ և «Կոմբատ-ՊՊ-9ՄՄ» գրառմամբ ատրճանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր