211652_close_icon
views-count1515 դիտում article-date 18:44 20-03-2015

Ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերեցին ծխագլանակ, նռնակի պայթուցիչ և 110 փամփուշտ

Մարտի 19-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նոյ թաղամաս չհասած` պատի ձախ կողմում, զենք և զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, տոպրակի մեջ, հայտնաբերել է ծխագլանակ, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի՝ 53, 7.62 մմ տրամաչափի՝ 57 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր