211652_close_icon
views-count5323 դիտում article-date 10:38 21-04-2016

Քառօրյա պատերազմից շահեցին Ադրբեջանը և Ռուսաստանը. քաղաքագետ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայկական կողմը պատերազմի ժամանակ հայտարարել է իր դիրքորոշումը շատ թեզերով, այսինքն՝ պարտադրելու է Ադրբեջանին ավելի ծանր պայմաններով զինադադար, դա լինելու է երկկողմանի՝ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև, իսկ եթե շարունակեն, ճանաչելու ենք Ղարաբաղը։ Բավականին հստակ ու տրամաբանական հայտարարություններ են արվել, և հանկարծակի դադարեցրել են պատերազմը։ Հիմա էլ շարունակում են ասել բա գիտե՞ք, մենք նախահարձակ էինք, մենք արդեն մեր ձեռքն էինք վերցրել վերահսկողությունը, բայց տեսաք ինչ եղավ։ Այսինքն այս քայլերը ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք պատասխանատու են, չեն գործում հստակ տեսակետներ ունենալով։ Ավելին ես նկատել եմ, որ զինադադար կնքելու և ձևը, և ժամանակը հայերի շահերից չի բխել, դա ուրիշ պետությունների շահերից բխող որոշում էր»,– մեր թղթակցին ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով քառօրյա պատերազմից հետո սպասվող զարգացումները։ Ըստ նրա դրանից շահել են Ադրբեջանը և Ռուսաստանը, և ստացվում է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները գործել են ուրիշ պետությունների շահերից. «Հիմա շատերը մեղադրում են նրանց, ասում են, որ այդ մարդիկ կասկածելի են և շատ վտանգավոր, այլապես ո՞նց կարելի էր այս վիճակով, ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի խախտում և ունենալով հնարավորությունը, որ ազատագրվում էին դիրքերը, վերականգնվում էր նախկին եզրագիծը, ունենալով իրավունք, որովհետև այս ամենը հիմնվում էր 1994 թ. զինադադարի պայմանագրի վրա, որ հանկարծակի, ուրիշ պետությունների թելադրանքով, կանգնեցնում են մեզ։ Ես տեղյակ եմ, որ դրա համար մեծ դժգոհություն կա սպայական կազմի մեջ, մարդիկ չեն հասկանում սա ի՞նչ էր, և սրանք ովքե՞ր են»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր