211652_close_icon

Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ. քաղաքագետ. 168 Ժամ

views-count2216 դիտում article-date 11:24 07-02-2015
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանի՝ ունենալով տարաձայնություններ՝ փաստորեն, Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ: Սա իսկապես փոփոխություն է: Թեև չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ հետագա հայտարարությունները լինելու են ընդդեմ Ադրբեջանի: Մինսկի խումբը փորձելու է պահել հավասարակշռությունը, սակայն հավասարակշռություն չի նշանակում՝ հակամարտող կողմերի հետ նույն կերպ խոսել: ՄԽ-ն պահում է հավասարակշռությունը, բայց փոխում է ոճը՝ շեշտը դնելով Ադրբեջանի վրա, որովհետև գիտի, որ Ադրբեջանն ինքն է սադրանքների, բախումների, դիվերսիոն գործողությունների դիմում շփման գծում և սահմանին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր