10978 դիտում
08:47 09-12-2017
Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը:
Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես բանակցային գործընթաց, որը և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի ազդեցության տակ է, նման միջամտություն չի թույլատրվի»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով օրերս կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ու բանակցային գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Նա կարևորել է ԱՄՆ պետքարտուղարի վերջին մի քանի հայտարարությունները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ վերջին շրջանի պասիվության ֆոնին կարևոր էր ամերիկյան կողմի աջակցությունը շփման գծում հատուկ միջոցառումների իրականացմանը:
«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում: Այնուամենայնիվ նախարարները և նախագահները պետք է հանդիպեն, Մինսկի խումբը պետք է աշխատի, որպեսզի առանձին երկրների նախաձեռնությունների արդյունավետությունը պակասի: Այդ ձգտումների մասին ես շատ եմ խոսել, ոչինչ չի փոխվել: Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը, այդ ժամանակ պետք է աչալուրջ լինել»,- ընդգծել է Փոլ Գոբլը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2932 դիտում
10:20 26-11-2016
ՀՀԿ-ն փորձելու է մարդկային կերպար ստանալ. Կարեն Քոչարյան. «Առավոտ»
1891 դիտում
09:21 07-04-2021
Այսօրվա հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը․ Ստանիսլավ Պրիտչին. «Ժողովուրդ»
5326 դիտում
10:38 21-04-2016
Քառօրյա պատերազմից շահեցին Ադրբեջանը և Ռուսաստանը. քաղաքագետ. «168 ժամ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1189 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը