30915 դիտում
18:31 27-03-2015
«Գոլդ» համարանիշներով «գոլդ» տղերքը ԱՄՆ դեսպանատան մոտ գրին քարտի փոխարեն շահեցին ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ իրենց չզգան անպարտելի և երթևեկելիս՝ չխախտեն երթևեկության կանոնները: Մինչդեռ կան վարորդներ, որոնց համար «ասած, չասած՝ մածունը սև է»:
Այսօր՝ մարտի 27-ին, Երևանի ՃՈ 1-ին սպայական գումատակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանի կարգադրությամբ վարչական ակտեր են կազմվել Երևանի բնակիչներ, 21-ամյա Ռուբեն Գրիգորյանի և 37-ամյա Էդուարդ Ստեփանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Գրիգորյանը Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի 50 RՏ 001 համարանիշի ավտոմեքենան, իսկ Է. Ստեփանյանը Toyota Land cruiser 33 RD 333 համարանիշի մեքենան՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ վարում էին մայթով:
Քաղաքացիները տեսնելով, որ այդ ամենը նկարահանվում է` կատակում էին. «Գոլդ տղերքը գոլդ համարանիշներով թանկարժեք երկաթյա նժույգներով երևի շտապում են դեսպանատուն՝ գրին քարտ շահելու, բայց, ափսոս, շահեցին ճանապարային ոստիկանի աշխատանքային փայտիկը», նկատի ունենելով, որ իրենց կատարած «օյինբազության» համար ոսկե երիտասարդ վարորդները ՃՈ տեսուչի կողմից տուգանվեցին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
48034 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9570 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին