211652_close_icon

Էկվադորի հարուստներն ավերիչ երկրաշարժից հետո երկրի վերականգնման համար ավելի շատ հարկ կվճարեն

views-count1669 դիտում article-date 11:51 21-04-2016
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեայի հրամանով ավերիչ երկրաշարժից հետո երկիրը վերականգնելու համար մի շարք հատուկ միջոցառումներ են սահմանվել, հաղորդում է BBC-ն: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 570 մարդ, երկիրը կրել է մոտ 3 մլրդ դոլարի վնաս: Կոռեայի առաջարկով՝ առաջիկա 1 տարվա ընթացքում վաճառքի եկամտահարկը 12 տոկոսից բարձրանալու է մինչև 14 տոկոս: Բացի այդ, երկրի այն բնակիչները, ովքեր ունեն 1-ից ավելի դոլարի կապիտալ, պետությանը վճարելու են իրենց ունեցածի 0,9 տոկոսը: Ինչպես նշել է Էկվադորի նախագահը, բնակչության բոլոր շերտերի ներկայացուցիչները իրենց ավանդը կներդնեն երկիրը վերականգնելու գործում: Ավելի վաղ Համաշխարհային բանկը հայտնել էր, որ նավթի համաշխարհային գնանկման հետևանքով Էկվադորի տնտեսական եկամուտները ակս տարի կրճատվելու են 2 տոկոսով:

Նմանատիպ նյութեր