2413 դիտում
09:50 21-04-2016
Հայաստանում ռազմական տեխնիկա արտադրելը շատ ռեալ է. ՆԱՍԱ-ի փորձագետ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների խորհրդի (AESA) ղեկավար կազմի անդամ, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի էլեկտրոինժեներ Ռիչարդ Օհանյանը ապրիլյան պատերազմի ֆոնին ՀՀ ղեկավարության ուշադրությունն է հրավիրում ՀՀ-ում ռազմական տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտության վրա:
[b]Պարոն Օհանյան, գիտեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում ապրիլի սկզբին: 2015 թ. երբ դուք Երևանում էիք, հարցազրույցներից մեկում խոսել էիք Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի ստեղծման մասին և նշել էիք, որ որ դա ռազմավարական արժեք ունի Հայաստանի համար: Որքանո՞վ է ռեալ նման ծրագրի իրականացումը:[/b]
Բարց հարց է, բայց, իմ կարծիքով, դա շատ ռեալ է: Այո, գիտահետազոտական աշխատանքները և ժամանակների պահանջը, նաև պատերազմներն ազդում են որևէ երկրում որևէ ոլորտի արագ զարգացման վրա: Բացի այդ, մասնագետները, որ աշխատում են համարյա նույն ոլորտների շրջանակներում, կարող են արագորեն իրենց գիտական ներուժն օգտագործել նմանատիպ ոլորտների զարգացման համար: Ցանկացած էլեկտրոնային ինժեներ, որ աշխատում է բջջային հեռախոսների կամ պլանշետների դիզայնով և արտադրությամբ, կարող է աշխատել նաև ռադարների դիզայնով: Նրանք, որոնք աշխատում են արբանյակների դիզայնով, կարող են նաև աշխատել դրոնների դիզայնով: Հայաստանում այսօր կան բավարար չափով գիտնականներ և ինժեներներ, որոնք կարող են սկսել հենց Հայաստանում զբաղվել տիեզերական տեխնոլոգիական ոլորտով: Իսկ եթե ուզում ենք լուրջ արդյունքների հասնել, պետք է պետական և անձնական բիզնեսների լուրջ ռեսուրսներ տրամադրվեն՝ սատեղծելու համար փձորձ և գիտելիքների կուտակում, որը կհանգեցնի Հայաստանում տիեզերական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:
[b]Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներուժը ռազմական տեխնիկա արտադրելու հարցում:[/b]
Հայաստանն ավելի շատ պետք է զարգանա այս ուղղությամբ: Պետք է ծրագրեր մշակել և աշխատանքի անցնել, որպեսզի մեր արտադրանքների որակը բարձրացնենք և կարողանանք գլոբալ մասշտաբում մրցակցել մյուս երկրների հետ: ՀՀ-ն ուրիշ ելք չունի, բացի այն, որ լուրջ ներդրումներ անի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունն ու տեխնոլոգիան Հայաստանում չի կարելի զարգացնել գեղեցիկ խոստումներով միայն, դա լուրջ ռեսուրսներ և բյուջե է պահանջում: 1961 թվականին Կոնգրեսում Քենեդիի հայտնի ելույթից հետո, երբ ամերիկացիները նպատակ դրեցին մարդի իջեցնել Լուսնի վրա, միայն ՆԱՍԱ-ի բյուջեն Ամերիկայի բյուջեի մոտ 5 տոկոսն էր, չհաշված ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում աշխատող ընկերություններում ծախսվող գումարները: Դա բավական լուրջ հանձնառություն և գումար էր այն ժամանակվա չափանիշներով:
Այսօր, երբ նոր տեխնոլոգիաները, պրոֆեսիոնալիզմը և գիտությունն է օգտագործվում ռազմական աշխարհում վերջին սրենդի զենքեր արտադրելու համար, չի կարելի միայն կամավորներով, աղոթքներով կամ հայրենասիրական ոգով կռվել այդ զենքերի դեմ: Այս 4-5 օրվա պատերազմում մենք մեծ գին վճարեցինք և ապագա պատերազմներում էլ վճարելու ենք, եթե չփոխենք իրավիճակը»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9512 դիտում
10:22 11-10-2017
Հայաստանում ինչ-որ բան արտադրելը օրեցօր դառնում է ոչ եկամտաբեր զբաղմունք. «Ժողովուրդ»
16914 դիտում
14:07 04-04-2016
«Ադրբեջանական բանակ» հասկացություն գոյություն չունի, միայն մեծ թվով տեխնիկա և մարդիկ. ռուս փորձագետ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը