211652_close_icon
views-count6569 դիտում article-date 09:05 20-04-2016

Հակառակորդն այս գիշեր կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ. ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր