Հայաստանում հանրությունը զայրացած է Ռուսաստանի վրա. «Իրատես» de facto
«Իրատես» de facto թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստան ժամանած, մասնավորապես ՌԴ Պետդումայի ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ փակ քննարկում են անցկացրել և չեն համաձայնել ընդունել համատեղ հայտարարությունը, ահավոր զարմացել են Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններից և իրենց տարակուսանքն են հայտնել՝ «Էս ո՞նց եղավ»։
Վերջիններիս խիստ հանրամատչելի բացատրել են, թե «ոնց եղավ», պատմել, որ Հայաստանում հանրությունը ոչ միայն զայրացած է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հզորաքանակ զենք վաճառելու փաստով, այլև, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որն ունի արբանյակային կապ և իմացել Է, որ Ադրբեջանը հարձակման է նախապատրաստվում, չի զգուշացրել Հայաստանին, որը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է նաև»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]