211652_close_icon
views-count1497 դիտում article-date 09:17 01-03-2016

Մոգերինիի այցը տարածաշրջան «անհուն տենչանքով» է լցրել Ռուսաստանի խանդոտ սիրտը. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը տարածաշրջան «անհուն տենչանքով» է լցրել Ռուսաստանի անչափ խանդոտ սիրտը, մանավանդ` Հայաստանի մասով: Հայաստանյան ռուսական «պապից ավելի կաթոլիկները» և անգամ ինքը` դեսպան Վոլինկինը, լվացել իր «վոլինկաները», ուշի ուշով սպասում է «Յուրոփ» տիկնոջը` տեսնելու-հասկանալու, ինչ է ասելու նա, և ինչ են պատասխանելու նրան հայոց իշխանները, քանզի 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տիկինը յուր հետ «բլիթներ» բերած կլինի, իսկ «մտրակների» մասին կողմերը միմյանց կհասկանան լռելյայն: Բանն այն է, որ հայկական կողմը մինչև հիմա խիստ դիվանագիտորեն և չափավոր է արձագանքել ԵՄ «սիրուն», հիմա` Սահմանադրության փոփոխությունից հետո, Ռուսաստանը տագնապում է` հայերը հանկարծ ինքնավստահ չդառնա՞ն: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր