211652_close_icon
views-count2971 դիտում article-date 12:45 19-04-2016

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքը ջրհեղեղի պատճառով հայտարարվել է աղետի գոտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի ամենախոշոր՝ Հյուսթոն քաղաքում, որտեղ առաջացած ջրհեղեղի պատճառով արդեն 4 մարդ է մահացել, հաղորդում է BBC-ն: Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են եղել: Օդերևութաբանները նշում են, որ միայն երեկ՝ ապրիլի 18-ին, քաղաքում 44,7 սմ տեղումներ են գրանցվել: Հյուսթոնի թաղամասերից մեկում գրանցվել է ջրի մակարդակի ռեկորդային՝ 12 մ բարձրացում: Քաղաքի կենտրոնում ափերից դուրս են եկել գետերը՝ հեղեղելով հազարավոր տներ և 70 հազար մարդու թողնելով առանց էլեկտրականության, տարհանվել է 1200 բնակիչ: Որպես ժամանակավոր ապաստան է դարձել Հյուսթոնի ամենամեծ առևտրի կենտրոնը: Եվս մեկ վտանգ են բնակիչների համար ներկայացնում ջրի մակերեսին հայտնված թունավոր օձերը և միջատները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր