211652_close_icon

Չիլիի հյուսիսային շրջաններն աղետի գոտի են հայտարարվել

views-count1715 դիտում article-date 12:23 02-04-2014
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը երկրաշարժից տուժած երկրի հյուսիսային շրջաններն աղետի գոտի է հայտարարել, փոխանցում է BBC֊ն։ Ըստ նախագահի հրամանի, աղետի գոտի են Արիկա ևՊարինակոտա, Տարապակա շրջանները։ Միշել Բաչելետը մոտ ժամանակներս մտադիր է այցելել այդ շրջաններ։ Նրա խոսքերի համաձայն՝ աղետի գոտի կմեկնեն նաև ՆԳՆ ղեկավարն ու զինվորական հրամանատության ներկայացուցիչներ՝ ավազակություններն ու անկարգությունները կանխելու համար։ Նշենք, որ ավելի վաղ երկրի ՆԳ նախարարը հայտնել էր, որ Չիլիում տեղի ունեցած 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով գրանցվել է 5 զոհ։

Նմանատիպ նյութեր