Չինաստանում սահմանվել է պետական միջոցների յուրացման և կաշառքի նվազագույն չափը, որի համար մահապատիժ կկիրառվի
Չինաստանի Գերագույն դատարանի և դատախազության համատեղ որոշմամբ համապատասխան բացատրություններ են տրվել կաշառքի նվազագույն չափի առնչությամբ, որի համար մեղադրյալի նկատմամբ մահապատիժ կկիրառվի: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Սկսած պետական միջոցների յուրացման, կամ կաշառքի` 3 մլն յուան նվազագույն չափից, որը մոտ կես միլիոն դոլար է կազմում` դատարանի որոշմամբ մահապատիժ կկիրառվի:
Նշենք, որ Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ակտիվացրել է գործող նախագահ Սի Ծինփինի օրոք: