Օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 17-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի նրբանցքում՝ «Հռոմ» հյուրանոցի մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից:
***
Ապրիլի 17-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Կոտայքի մարզի Զորավան գյուղի ջերմոցներից մեկը:
Դեպքի վայր է մեկնել Եղվարդ քաղաքի ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են Երևան-Զորավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող Ա. Պ.-ին պատկանող վարդերի ջերմոցի (500 քմ) կառուցատարրերը (մոտ 480քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է Զորավանի գյուղապետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը:


