7913 դիտում
19:00 17-04-2016
28 կողոպուտ՝ առանց մեկ կրակոցի (Սև Բարտ)
Սև Բարտը 1875-1883թթ. կատարել է 28 կողոպուտ, առանց գեթ մեկ կրակոցի: Ամեն անգամ նրան հաջողվել է խուսափել հետապնդումից, թեև «գործի» գնացել է ոտքով, որովհետև սարսափելի վախենում էր ձիերից: Սև Բարտը պատմության մեջ մտել է, որպես վայրի Արևմուտքի ամենահաջողակ և անկրկնելի ավազակ: Նա նույնիսկ հետևորդներ է ունեցել, որոնք նույնպես հանցագործության վայրում ոտանավորներ են թողել, բայց, այնուամենայնիվ, Վայրի Արևմուտքի ամենաինքնատիպ և ամենառոմանտիկ ավազակի դափնին առհավետ պատկանում է Սև Բարտին:
Սև Բարտը, իսկական անունը՝ Չարլզ Էրլ Բոուլզը, ծնվել է 1829թ. Անգլիայում: Երկու տարի անց ընտանիքը գաղթել է Ամերիկա, բնակություն հաստատել Իլինոյս նահանգում: Նրա կյանքը լի է վտանգներով և փորձություններով: Սկզբում նա աշխատում է Կալիֆորնիայի ոսկու հանքերում, այնուհետև մասնակցում քաղաքացիական պատերազմին՝ Հյուսիսի բանակի կազմում: Պատերազմից հետո կրկին աշխատում է Մոնտանայի և Այդահոյի ոսկու հանքավայրերում: 1871թ.-ին վեճ է ունենում Ուելս, Ֆարգո և Ընկ. (Wells, Fargo & Company) փոստային փոխադրումներ իրականացնող խոշոր ընկերության հետ, որը, հավանաբար, ինչ-որ տեղ «գցել» էր նրան: Չարլզը երդվում է վրեժխնդիր լինել:
[img]/ups/images/0493173001460826961987952.jpg[/img]
1875-ի Հուլիս 26-ին Կալիֆորնիայում միջգյուղական մի ճանապարհի վրա նամակներ և դրամական փոխանցումներ տեղափոխող փոստակառքի առջևը կտրում է երկար թիկնոցով և խորհրդավոր դիմակով մի ավազակ: Նա չափազանց քաղաքավարի դիմում է կառապան Ջոն Շեյնին. «Խնդրում եմ դեպի ինձ նետեք այդ արկղը»:
[img]/ups/images/0940659001460826976635620.gif[/img]
Այնուհետև, շրջվելով դեպի թփերը, հրահանգում. «Տղաներ, եթե նա փորձի կրակել, հյուրասիրեք նրան արճիճով»: Ջոն Շեյնը նկատում է, որ թփերի արանքից իրեն ուղղված են հրացանափողեր: Նա հնազանդվում է ավազակի պահանջին, իսկ ավազակը հեռանում է՝ տանելով 160 դոլար: Ավազակի հեռանալուց հետո կառապանը նկատում է, որ թփերի մեջ շարժ չկա: Մոտենալով նա պարզում է, որ իրեն ուղղված էին ոչ թե հրացաններ, այլ փայտի կտորներ, որոնք վարպետությամբ տաշված ու ներկված էին հրացանների նման: Ջոն Շեյնը դիմում է ոստիկանություն և նկարագրում ավազակին:
[img]/ups/images/0469983001460826990895378.jpg[/img]
[i]Չարլզ Էրլ Բոուլզը՝ ըստ Ջոն Շեյնի նկարագրության[/i]
Այսքանով Բոուլզի «սխրանքները» չեն ավարտվում: Նա շարունակում է թալանել փոստակառքերը՝ տանելով միայն Wells, Fargo & Company-ի արկղերը: Հաջորդ հարվածը հասցնում է դեկտեմբերին, երբ նրա մասին արդեն մոռացել էին: Եվս մեկ կողոպուտ կատարում է վեց ամիս: 1877-ի օգոստոս 3-ին նա կրկին հարձակվում է փոտակառքի վրա, որն ուղևորվում էր Դունկանից դեպի Միլս: Գողանալով 300 դոլար, նա առաջին անգամ գրություն-ոտանավոր է թողնում.
[align=center]I’ve labored long and heard for bread
For honor and for riches
But on my corns too long you’ve tread
You fine-haired sons of bitches.[/align]
[align=center]Ես բանեցի երկար, իբրև թե՝ հացի,
Պատվի և հարստության համար,
Բայց իմ կոշտուկների վրա դուք երկար քայլեցիք,
Դուք՝ սիրուն սանրվածքով շան լակոտներ:[/align]
Այս ոտանավորի ներքևում դրված էր ստորագրություն՝ Սև Բարտ-պոետ: (Բարտը Բարոնետ բառի կրճատ ձևն է: Բարոնետը ազնվական տիտղոս է Անգլիայում: Բարտը ասպետից բարձր է, բարոնից ցածր, ժառանգաբար փոխանցվում է: Տիտղոսն առաջին անգամ շնորհել է Հակոբ 1-ին թագավորը: 1611թ. Հակոբ 1-Ինը 200 ասպետների և հարուստների շնորհում է Բարտի տիտղոս՝ դարամահավաք կազմակերպելու համար):
[img]/ups/images/0876892001460827006783142.jpg[/img]
[i]Բարոնետի շքանշանը[/i]
1878թ. հուլիսի 25-ին Սև Բարտը կրկին հարձակվում է փոստակառքի վրա, որն ուղևորվում էր Քուինսիից դեպի Օրովիլ: Խլելով 400 դոլար (թղթադրամներով և թանկարժեք զարդերով), նա չքվում է, թալանված արկղի մեջ նոր բանաստեղծություն.
[align=center]Here I lay me down to sleep
To wait the coming morrow,
Perhaps success, perhaps defeat,
And everlasting sorrow.
Let come what will, I'll try it on,
My condition can't be worse;
And if there's money in that box
'Tis munny in my purse.
Այստեղ պառկեցրի ինձ քնելու,
Վաղվա օրվա սպասումով՝
Գուցե հաջողություն, գուցե պարտություն
Եվ հավիտենական տխրություն:
Ինչ լինելու է, թող լինի՝ ես կփորձեմ,
Վիճակս ավելի վատ չի լինի,
Եվ եթե փող կա այս արկղում,
Այն իմ քսակի մեջ կլինի:[/align]
[img]/ups/images/0168744001460827066872054.jpg[/img]
Ոչ ոք չէր կարողանում նրան բռնել, նույնիսկ հետքը գտնել: Ավելին, նա կարողանում է թալանել 2 փոստակառք իրար հետևից՝ 1878թ. հոկտեմբերի 2-ին և 3-ին Մենդոչինո շրջանում: Այս կողոպուտներից հետո ոստիկաններն առաջին անգամ ստանում են նրա արտաքինի հստակ նկարագրությունը: Բարտը մտնում է ճաշելու Դոննա ՄաքՔրիրի մետ: Վերջինս նրան նկարագրում է. «Ճերմակող մազեր, դիմացի երկու ատամները թափված, խորը և մուգ աչքերով, խնամված ձեռքերով, հաճելի հոտով, բարեկիրթ հումորով»:
[img]/ups/images/0383130001460827079960060.jpg[/img]
[i]Սև Բարտ[/i]
Կողոպուտներից հետո նա, ամենայն հավանականությամբ, շատ ժամանակ էր անցկացնում Սան-Ֆրանցիսկոյում, հաջողակ գործարարի կերպարի մեջ: Մեծահարուստի տեսք ունենալու համար նա կրում էր ադամանդե ճարմանդներ, փեռքում պահում էր ձեռնափայտ:
[img]/ups/images/0990545001460828616470285.jpg[/img]
23-րդ ավազակային հարձակման ժամանակ 1882թ. հուլիս 13-ին Սև Բարտը առաջին անգամ դիմադրության է հանդիպում: Նա հարձակվում է փոստակառքի վրա, որը Լա Պորտեից ուղևորվում էր Օրովիլ: Փոստակառքը լիքն էր ոսկով, իսկ կառապան Ջորջ Հեքեթը լավ զինված էր: Երբ Հեքեթը կրակում է Բարտի վրա, վերջինս նետվում է թփերի մեջ ու փախչում: Այդ ձախողումից հետո Բարտը ևս 5 անգամ փոստակառք է թալանում:
Վերջին կողոպուտը կատարում է 1883թ նոյեմբերի 3-ին: Փոտակառքն ուղևորվում էր Սոնորից դեպի Միլտոն: Կառապանը Ռիզոն ՄաքՔոնելն էր: Նա իր հետ վերցրել էր նաև ընկերոջը՝ Ջիմի Ռոլերին: Բլուրներից մեկի մոտ Ջիմին իջնում է կառքից՝ որս անելու և պայմանավորվում է Մաքքոնելի հետ, որ կսպասի նրան բլրի հակառակ կողմում: Շրջանցելով բլուրը ՄաքՔոնելը տեսնում Սև Բարտին: Սովորականի պես Բարտը զինաթափում է կառապանին և մոտենում է դրամներով լի սեյֆին: Բայց մինչ նա փորձում էր բացել այն, հետևից աննկատ մոտենում է Ջիմի Ռոլերը, կրակում Սև Բարտի վրա և թեթև վիրավորում: Բարտը հասցնում է փախչել, իր հետ տանելով մեկ պարկ ոսկի:
[img]/ups/images/0577338001460827112247504.gif[/img]
Մաքքոնելը դիմում է ոստիկանություն: Քննիչ Ջեյմս Հյումը հանցանքի վայրում հայտնաբերում է հանցագործի դանակը, խոշորացույցը, գոտին, սև դիմակ-գլխարկը և թաշկինակը: Թաշկինակի վրա հայտնաբերում են լվացքատան պիտակը` FX07:
[img]/ups/images/0584707001460827124567101.jpg[/img]
[i]Ջեյմս Հյում[/i]
Հյումը հանձնարարում է Հարի Մորզեին ստուգել Սան Ֆրանցիսկոյի լվացքատները և գտնել այդ թաշկինակի տիրոջը: 90 լվացքատուն անցնելուց հետո Մորզեն գտնում է փնտրածը: Թոմաս Կ. Ուեյրի լվացքատան մատյանում գրանցված էր, որ այդ թաշկինակը պատկանել է Կ. Է. Բոլտոնին, որը զբաղվում է հանքարդյունաբերական բիզնեսով: Ուեյրն ասում է նաև, որ Բոլտոնը այդ պահին քաղաքում է, Սիկունդ Սթրիթ փողոցի Վեբ Հաուս հյուրանոցում: Մորզեն խնդրում է ուղեկցել և ցույց տալ Բոլտոնին: Մորզեն ձևացնում է, թե գործարար է և Բոլտոնին առաջարկում է գնալ իր գրասենյակ՝ քննարկելու գործնական հարցեր, սակայն տանում է նրան Wells, Fargo & Company գրասենյակ, որտեղ էլ նրան ձերբակալում են:
Բոլտոնը սկզբում չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: Սակայն երկար հարցաքննությունից հետո խոստովանում է, որ Սև Բարտն ինքն է, որից հետո նկարագրում է իր կատարած հանցագործությունները, դրանց նախապատրաստման և իրականացման մանրամասները: Խոստովանության հաջորդ օրը նրան առանց ատենակալների որոշման դատապարտում են 6 տարվա ազատազրկման և 1883թ. նոյեմբերի 21-ին ուղարկում Սան Քվենտինի բանտ: Օրինակելի վարքը հաշվի առնելով, Սև Բարտն ազատ է արձակվում ժամկետից շուտ՝ 1888թ. հունվարի 4-ին: Բանտից դուրս գալուց հետո պարզվում է, որ Wells, Fargo & Co ընկերության գործակալները շարունակում են հետապնդել Սև Բարտին: Հետապնդումներից խուսափելով, Սև Բարտը 1888 փետրվարի 28-ին հրաժեշտ է տալիս կնոջը, դուրս է գալիս տանից ու անհետանում:
[img]/ups/images/0311309001460827143132049.jpg[/img]
Սև Բարտի մասին գրվել են տասնյակ գրքեր, երգեր, նկարահանվել ֆիլմեր: Կալիֆորնիայի մի քանի քաղաքներում ամեն տարի կազմակերպվում են Սև Բարտին նվիրված փառատոններ, պոեզիայի երեկոներ, շոու-ներկայացումներ: Նրա անունով փողոց է անվանակոչվել: Օրովիլ քաղաքի մոտ կանգնեցված է նրա հուշարձանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3652 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում